Միջազգային

«Հիսուսը չէր համակերպվի սովի և միլիարդավոր մարդկանց տեղահանման հետ». Խամենեի

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրապարակել է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ուղերձ:

X-ում հրապարակված իր ուղերձում Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ եթե Հիսուս Քրիստոսն այսօր լիներ, նա անզիջում կերպով կպայքարեր ճնշման և գլոբալ ամբարտավանության ջատագովների դեմ:

«Եթե Հիսուսն այսօր մեր շարքերում լիներ, նա մի վայրկյան չէր տատանվի ճնշման և գլոբալ ամբարտավանության առաջնորդների դեմ պայքարում: Նա չէր համակերպվի սովի և միլիարդավոր մարդկանց տեղահանման հետ, որոնց հեգեմոն տերությունները մղում են դեպի պատերազմի, կոռուպցիայի և բռնության», - նշել է առաջնորդը։