Միջազգային

Պուտինն իրեն հավասարակշռված մարդ է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրեն համարում է հավասարակշռված մարդ, ով գործում է ըստ պլանի, կայուն և կանխատեսելի՝ համակարգելով բոլոր քայլերը։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը հաջողությունների կհասնի մարտական ​​շփման գծում։

«Մենք ելնում ենք նրանից, որ մենք հաջողության ենք հասնելու ռազմական շփման գծում և և լուծելու ենք խնդիրներ տնտեսական ոլորտում, որն ամեն ինչի հիմքն է, և լուծելու ենք սոցիալական, ռազմական անվտանգային խնդիրներ»,- ասել է նա: