ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեգնական գրառում է արել Կանադայի և Չինաստանի մասին։ Այս անգամ Թրամփը շատ ավելի սուր է արտահատվել երկրների և իր տեսլականի մասին։
Նա Կանադայի վարչապետին անվանել է նահանգապետ և շնորհավորել Սուրբ ծնունդը։
«Շնորհավորում եմ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի Սուրբ ծնունդը։ Կանադայում հարկերը քաղաքացիների համար չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%–ով, բիզնեսն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք պաշտպանված կլինեն ռազմական առումով», - գրել է Թրամփը իր Truth սոցցանցի էջում:
Նա նաև շնորհավորել է Չինաստանի զինվորականների Սուրբ ծնունդը, որոնք «սիրով, բայց ապօրինաբար շահագործում են Պանամայի ջրանցքը»։ Նախագահը շնորհավորել է նաև Գրենլանդիայի ժողովրդին և շեշտել, որ կղզին անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ իր ազգային անվտանգության նպատակներին հասնելու համար: