Միջազգային

Էրդողանը միջնորդել է, որ դպրոցականը կալանավորվի

Դեռահասը մայիսի 12-ին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյան անցնելու ժամանակ, անպարկեշտ արտահայտություններ էր օգտագործել։ Դեռահասին ավելի ուշ բերման են ենթարկել նախագահական գվարդիայի ներկայացուցիչները։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը ավելի ուշ ազատ էր արձակել 16-ամյա պատանուն՝ արգելելով նրան լքել Թուրքիայի սահմանները։ Այնուամենայնիվ, Էրդողանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով պատժել աշակերտին։

Արդյունքում, դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ դեռահասը դատապարտվել է մեկ տարի 4 ամիս ազատազրկման։ Այժմ նա առնվազն 10 ամիս 10 օր կանցկացնի կալանքի տակ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը հայտնվում է անչափահասների հետ կապված սկանդալի կենտրոնում։ Հուլիսին նա ապտակել էր մի երեխայի, որը չէր համբուրել իր ձեռքը 2023թ․ փետրվարի երկրաշարժից տուժածներին բնակարանի բանալիներ նվիրելու արարողության ժամանակ։