Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցան ԵԱՏՄ գագաթնաժողովում։
2025թ․ Բելառուսը նախագահելու Է ԵԱՏՄ մարմիններում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ առաջարկել է հաջորդ գագաթաժողովը անցկացնել մայիսի վերջին՝ Մինսկում։
Մինչև Փաշինյանին ելույթի իրավունքը փոխանցելը՝ Բելառուսի նախագահը հայտարարություն արեց և ներողություն խնդրեց Փաշինյանից՝ նշելով, որ այն Հայաստանի վարչապետին չի վերաբերվում․ «Մեր մասնակիցներին կխնդրեի, որ եթե այս միությունը նրանց հետաքրքիր է, նրանք դրան հեռուստացույցի միջոցով չմասնակցեն և մեզ այնտեղից չբացատրեն, թե ինչպես պետք է համագործակցենք։ Նիկոլ Վովաևիչ, սա Ձեզ չի վերաբերվում․ մենք գիտենք, որ Դուք մի փոքր հիվանդացել եք»,- նշեց Բելառուսին նախագահը, որին անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը տեսակապով է մասնակցելու Մինսկում կայանալիք նիստին։
Լուկաշենկոն հարցրեց այս որոշման պատճառների մասին և առաջարկեց օգնել տոմսերի գնման հարցում։
Փաշինյանը նշեց, որ նախկինում բարձրաձայնել է իր որոշումը և ելույթ ունեցել այդ մասով։ Սրան Լուկաշենկոն պատասխանեց. «Մենք կդիտարկենք Ձեր դիմումը»։
Փաշինյանն էլ քմծիծաղով արձագանքեց. «Դուք չեք կարող դիտարկել, քանի որ դա դիտարկման ենթակա չէ»։