ԱՄՆ հեռացող և նորընտիր նախագահները Սուրբ ծննդի կապակցությամբ ուղերձներ են հղել։
Բայդենը ամերիկացիներին կոչ է արել միավորվել․
«Մենք այստեղ ենք՝ այս երկրի վրա, որպեսզի հոգ տանենք միմյանց մասին, սիրենք միմյանց»,- ասել է նա՝ հավելելով,- «Շատ հաճախ մենք միմյանց մեջ տեսնում ենք թշնամիներ, ոչ թե հարևաններ ու համաքաղաքացիներ»։
Բայդենը կոչ է արել ամերիկացիներին՝ ժամանակ հատկացնել «հանգիստ մտորումների» համար, որպեսզի այն հիշեցնի միմյանց արժանապատվորեն և հարգանքով վերաբերվելու, «լույսի մեջ ապրելու» անհրաժեշտության մասին։
Դոնալդ Թրամփը «Թրութ» սոցիալական ցանցում տեղադրել է իր և կնոջ՝ Մելանիայի լուսանկարը՝ շնորհավորելով Սուրբ ծնունդը։
«Շնորհավոր ձախ արմատականներին, որոնք անընդհատ փորձում են խոչընդոտել մեր դատական համակարգը և մեր ընտրությունները», - գրել է Թրամփը՝ հավելելով․ «Նրանք գիտեն, որ գոյատևելու՝ իրենց միակ հնարավորությունը ներում ստանալն է այն մարդուց, որը բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է անում: Նաև Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին, որի քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնար մեր 51-րդ նահանգը, նրանց հարկերը կնվազեին ավելի քան 60%-ով»։