Միջազգային

Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ Ջազիրայի» աշխատանքը

Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ Ջազիրայի» աշխատանքը

Պաղեստինյան իշխանությունները որոշել են արգելել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի գործունեությունը Հորդանան գետի արևմտյան ափում։

Հորդանան գետի արևմտյան ափը կառավարող ՖԱԹՀ-ը «Ալ Ջազիրա»-ին մեղադրում է բռնություն և պաղեստինցիների միջև թշնամություն հրահրելու մեջ:

Հատկանշական է, որ սա նման է Իսրայելի փաստարկներին, որը նույնպես արգելել էր ալիքի գործունեությունը՝ պնդելով, որ ալիքը նպաստում է հակամարտության սրմանը։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարության մեջ դատապարտել է պաղեստինյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ նման որոշումները «սպառնում են մամուլի ազատությանը»։

«Ալ Ջազիրայի» քննադատությունը մեծապես պայմանավորված է նրանով, որը հեռուստաալիքը պատկանում է Կատարին, որն աջակցում է Համասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական