Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Տալգատ Լաստաևը հայտնել է, թե իրենց երկրի օդային տարածք մտնելուց հետո Azerbaijan Airlines-ի ինքնաթիռը երկու շրջադարձ է կատարել Ակտաուի օդանավակայանի մոտ, իսկ հետո վթարի է ենթարկվել երրորդ շրջադարձի ժամանակ։
Ղազախստանը Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչների հետ հետաքննում է Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառները․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ կործանված Embraer 190 ինքնաթիռը Բրազիլական Embraer ավիաշինական ընկերության արտադրության է։ Ընկերությունը կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին։