Միջազգային

Իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 լրագրող։ Ավելի քան մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է․ հայտնել են Գազայի առողջապահության մարմինների բժիշկները:

Նրանք նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ մարդիկ մնում են փլատակների տակ: Իսրայելն ավիահարված էր հասցրել Գազայի Զեյթուն թաղամասում բնակելի տանը:

Մեկ այլ միջադեպի ժամանակ սպանվել է հինգ լրագրող, երբ նրանց մեքենան գնդակոծվել է Գազայի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի Ալ Ավդա հիվանդանոցի մոտակայքում, հայտնում են անկլավի առողջապահական մարմինները: Լրագրողներն աշխատել են «Al-Quds Al-Youm» հեռուստաալիքի համար։