Միջազգային

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից. Ուկրաինայի ԱԱՊՀ

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից. Ուկրաինայի ԱԱՊՀ

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից․ հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից։

Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը, բայց դա չարեց. ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից և ուղարկվել Ղազախստան՝ Գրոզնիում արտակարգ վայրէջք կատարելու և մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն»,- ասվում է Կովալենկոյի տելեգրամի էջում արված գրառման մեջ։

Նշենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ին հաջողվել է ողջ մնալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական