Միջազգային

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման օպտիմալ ուղին Երևանի և Բաքվի համատեղ առաջարկն է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին ադրբեջանական կողմի առաջարկին։

«Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումները ռուս համանախագահների հետ»,– հիշեցրել է նա, նշելով, որ «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս ճանաչելով, և 2023 թվականի սեպտեմբերին «հողի վրա» իրավիճակի արմատական փոփոխությամբ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը կորցրեց իր արդիականությունը»։

Ինչ վերաբերում է համանախագահության լուծարմանը, նա նշել է․ «Համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ուղին Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է նշված ինստիտուտները վերացնելու մասին»։