Միջազգային

Հայտնի է ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորների քաղաքացիությունը

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի տվյալներով՝ կործանված ինքնաթիռում գտնվել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Ուղևորների թվում են եղել՝ Ղազախստանի 6, Ադրբեջանի 42, Ղրղզստանի 3, Ռուսաստանի 16 քաղաքացի, մեկ անձի քաղաքացիությունը ճշտվում է։ Անձնակազմի բոլոր անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են։

Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 29 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Նրանցից 15-ն Ադրբեջանի, 9-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ղրղզստանի, 3-ի քաղաքացիությունը ճշտվում է։ Թեժ գծին ստացվել է 571 զանգ։

Հետևանքների վերացման համար ներգրավված է 482 մարդ, 97 միավոր տեխնիկա, 2 ինքնաթիռ և 10 շների թիմ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ղազախստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ի միջև համակարգումն ու տեղեկատվության փոխանակումն իրականացվում է տեսակոնֆերանսի միջոցով։