Միջազգային

Ալիևն ու Պուտինը ցավակցել են միմյանց

Ալիևն ու Պուտինը ցավակցել են միմյանց

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիևը ինքնաթիռում գտնվելու ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Ալիևը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման պատճառով չի կարող մասնակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին և վերադառնում է Բաքու:

Պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել միմյանց, ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական