Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացնում Ուկրաինայի էներգահամակարգի վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն:
Նրա խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվում էներգահամակարգի համար բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
«Հենց անվտանգության հետ կապված իրավիճակը թույլ տա, էներգետիկները կհստակեցնեն հասցված վնասները»,- գրել է նախարարը։