Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում թուրքական գլխավոր հյուպատոսություն կբացվի:
Այս մասին Էրդողանը հայտնել է խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ:
Նա նաև անդրադարձել է սիրիացի ներգաղթյալների՝ հայրենիք վերադարձի հարցին, ընդգծելով, որ նրանք, ովքեր կցանկանան մնալ, չեն արտաքսվի Թուրքիայից: