Միջազգային

«Սպասում ենք ձեզ մայիսի 9-ին». Պուտին

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը կորոնավիրուսի վարակման պատճառով չի մեկնել Ռուսաստան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է 2025թ․ ԱՊՀ ղեկավարներին հրավիրել Մոսկվա՝ մասնակցելու «հայրենական» պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին:

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունենում Լենինգրադի մարզում: Հանդիպման ժամանակ էլ Պուտինը հնչեցրել է հրավերը․

«Սիրելի բարեկամներ, սպասում ենք ձեզ մայիսի 9 -ին՝ Մոսկվայում կայանալիք հոբելյանական հանդիսություններին»: