Իրանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել WhatsApp մեսենջերի, ինչպես նաև Google Play հավելվածի օգտագործման արգելքը: Որոշումը հավանության է արժանացել տեղեկատվական անվտանգության խորհրդի նիստին:
WhatsApp-ը, Google Play-ը և, դրանց հետ, Instagram-ն արգելափակվել էին 2022թ․ սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան պատճառով բողոքի ցույցերի ժամանակ։
Հիշեցնենք, որ աղջիկը մահացել էր հիջաբը սխալ կրելու համար ձերբակալվելուց հետո։