Միջազգային

Հռոմի Պապը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սբ․ Պետրոսի տաճարից ամենամյա սուրբծննդյան ուղերձով է հանդես եկել։

Նա դատապարտել է Գազայի «ծայրահեղ ծանր» հումանիտար իրավիճակը և պահանջել ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնք նախկինի պես պահվում են անկլավի տարածքում:

Պապը նաև կոչ է արել հրադադար հաստատել ուկրաինական պատերազմում: Նա նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը սովից տուժած Սուդանում:

Այսօր վաղ առավոտից ուխտավորները հերթ են կանգնել Սբ․ Պետրոսի տաճարի մուտքի մեծ «սուրբ» դռնով անցնելու համար: Գերմանիայի սուրբծննդյան շուկայում վերջերս տեղի ունեցած մահաբեր հարձակումից հետո, որը հինգ մարդու կյանք խլեց, Վատիկանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: