Միջազգային

Վրաստանի խորհրդարանում կգործի անվտանգության «դեղին մակարդակ»

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 29-ին՝ երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար խորհրդարանի շենքում կգործի անվտանգության «դեղին մակարդակ»՝ այցելուների մուտքը կսահմանափակվի։

Նշվում է նաև, որ միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները պետք է հատուկ հավատարմագրում ստանան Վրաստանի խորհրդարանի կողմից: Յուրաքանչյուր հրատարակությանը կտրամադրվի ոչ ավելի, քան երկու հավատարմագրում նկարահանող խմբի համար: