Միջազգային

Թրամփը քննադատել է Բայդենի որոշումը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է 37 բանտարկյալների մահապատիժը ցմահ ազատազրկման փոխարինելու՝ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ընդգծելով, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ մահապատժի իրականացման գաղափարին։

Truth Social սոցցանցում արված գրառման մեջ Թրամփն անընդունելի է անվանել Բայդենի որոշումը՝ փոխել 37 հանցագործների մահապատիժը ցմահ ազատազրկմամբ: Նա նաև ընդգծել է, որ այս որոշումը զոհերի ընտանիքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է։

«Ջո Բայդենը փոխել է մեր երկրի ամենավատ մարդասպաններից 37-ի մահապատիժը: Նրանցից յուրաքանչյուրի հանցագործությունների մասին իմանալուց հետո չեք հավատա, թե ինչպես կարող էր նա նման որոշում կայացնել։ Սա անտրամաբանական քայլ է։ Զոհերի հարազատներն ու ընկերներն էլ չեն կարողանում հավատալ, թե ինչ է կատարվում»,- գրել է Թրամփը։