Միջազգային

Իրանի նախագահը հանդիպել է հայ նահատակների ընտանիքների հետ

Իրանի նախագահը հանդիպել է հայ նահատակների ընտանիքների հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է «Սուրբ պաշտպանության շրջանի» երկու հայ նահատակների ընտանիքների հետ. հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Իրանի նախագահը զրուցել է նահատակ Օշավան Էյվոզյանի կնոջ՝ տիկին Նինա Հարթունյանի և նահատակ Գալիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան-Հարթունյանի հետ ու բարձր գնահատել ընտանիքների նվիրումը։

Փեզեշքիանը կարևորել է նահատակների սխրանքը՝ նրանց ծնողներին և կանանց համբերություն ու տոկունություն մաղթելով. 

«Նրանք իրենց նախանձախնդրությամբ կողք-կողքի կանգնեցին մյուս հայրենակիցների հետ՝ պաշտպանելով Իրանի պատիվը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական