Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը, տարածաշրջանում վստահության, փոխադարձ շահերի հաստատմանը՝ մի շարք միջոցներով, որոնք արդեն նախանշվել են և որոնք պետք է իրականացնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ինչպես ցանկացած եղբայրական ժողովրդին, այնպես էլ հայ ժողովրդին, որը, իհարկե, եղբայրական է, նաև Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին ցանկանում եմ բարօրություն, խաղաղություն, զարգացում և առկա մարտահրավերների հաղթահարում։ Խաղաղություն եմ ցանկանում բոլորին։ Սա ասում եմ մեծագույն անկեղծությամբ»,- ասել է նա։