Ակտաուի մոտ ինքնաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցավակցական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ցավակցություն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը և Ադրբեջանի սիրելի ժողովրդին, հատկապես՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, և աղոթում եմ Բարձրյալին զոհվածների ողորմության ու ներման և վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է նամակում: