Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակը։