Միջազգային

«Կան տարբեր վարկածներ․ դեռ վաղ է խոսել». Ալիև

Իլհամ Ալիևը այսօր տեղի ունեցած ավիաաղետի մասին ասել է, որ դեռ վաղ է խոսել պատճառների մասին։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ, ըստ իրեն տրամադրված տեղեկատվության, AZAL ընկերության ինքնաթիռը, որն ընթացել է Բաքու-Գրոզնի երթուղով, եղանակային պայմանների վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և սկսել շարժվել դեպի Ակտաուի օդանավակայան, որտեղ վայրէջքի ժամանակ վթարվել է․

«Զլմ-ներում և սոցցանցերում կան վթարի կադրերը, որոնք հասանելի են բոլորին, սակայն աղետի պատճառները հայտնի չեն։ Կան տարբեր վարկածներ։ Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այդ թեմայով։ Հարցը պետք է ամբողջությամբ քննվի»,- ասել է Ալիևը։