Ռուսաստանը սիրիական Տարտուսից սկսել է զորքերը և սպառազինությունը, այդ թվում՝ С-400 համակարգերը, տեղափոխել Լիբիա: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվականները։
Պաշտոնապես, ՌԴ-ն դեռ ռազմական բազա չունի Լիբիայի միջերկրածովյան ափին, բայց եթե այն հայտնվի, արմատապես կփոխի ուժերի դասավորությունն ամբողջ տարածաշրջանում։
Ըստ թուրքական լրատվականների՝ դեռ պարզ չէ, թե կկարողանա արդյոք ՆԱՏՕ-ն խանգարել Ռուսաստանին՝ ամրապնդվել Լիբիայում, և արդյոք Սիրիայում ռուսական ներկայությունն ընդմիշտ է ավարտված։
Հիշեցնենք՝ բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ Ռուսաստանն ամրացրել է թռիչքուղիներն ու պաշտպանական կառույցները լիբիական ավիաբազաների պարագծով, կառուցել է նոր ենթակառուցվածքներ և երկիր նոր սպառազինություն ուղարկել։