Մոտ 1200 մարդ է տարհանվել Էյֆելյան աշտարակից՝ վերելակի հորերից մեկում բռնկված հրդեհից հետո։ Հրդեհը բռնկվել է փարիզյան աշտարակի վերելակի առաջին և երկրորդ հարթակների միջև: Հաղորդվում է, որ տուժածներ չկան։
Հրշեջներին հաջողվել է հսկողություն սահմանել կրակի նկատմամբ։ Ընդ որում, գործի են դրվել հատուկ սարքավորումներ։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը վերելակի մալուխի գերտաքացումն է։ Չի բացառվում նաև հոսանքալարերի կարճ միացումը։