Վրացական կառավարության գործողությունների պատճառով Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 մլն եվրոյի նախագծերի իրականացումը: Այս մասին սոցցանցում հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
«Գերմանիան, ցավոք, դադարեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Տնտեսական զարգացման նախարարությունը արձագանքում է Վրաստանի՝ ԵՄ ուղուց շեղվելուն և բողոքի ակցիաները ճնշելուն։ Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղհասարակության և օրենքի գերակայության աջակցությունը պահպանվում է», - գրել է դիվանագետը։