Դեկտեմբերի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը և նշվել, որ այս տարի Վլադիմիր Պուտինի պետական այցը Ադրբեջան կարևոր ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։