Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք շփվելու հնարավորություն կունենան․ հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան, անհրաժեշտության դեպքում, զրուցել նիստի շրջանակում», - ասել է Պեսկովը: