Միջազգային

Ռուսական բեռնանավը Միջերկրական ծովում խորտակվել է

Ռուսական Ursa Major բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ շարժիչի խցիկում տեղի ունեցած պայթյունից հետո։ Անձնակազմի 14 անդամները փրկվել են, երկուսը անհետ կորել են։ Այս մասին հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

ՌԴ ԱԳՆ-ն և մյուս գերատեսչությունները վերահսկողության տակ են պահում խորտակված բեռնանավի հետ կապված իրավիճակը։

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ursa Major նավը կործանվել Է դեկտեմբերի 23-ին՝ Իսպանիայի և Ալժիրի ջրերում։

Նշվում էր, որ 12 օր առաջ Սանկտ Պետերբուրգից դուրս եկած և Վլադիվոստոկ ուղևորվող նավի վրա պայթյունը տեղի է ունեցել մեքենայական բաժանմունքում: Բեռնատար նավը կառուցվել է 2009 թվականին։