Միջազգային

Ֆրանսիական հայտնի գինեգործարանների աշխատակիցները քնում են վրաններում և սնունդ են գողանում

The Guardian-ը գրում է, որ Ֆրանսիայում նոր սկանդալ է հասունացել՝ հայտնի գինեգործական ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների հանդեպ վերաբերմունքի հետ կապված։ Ըստ պարբերականի՝ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Moët & Chandon-ը և Mercier-ը, ենթարկվել են քննադատության իրենց խաղողի այգիներում աշխատանքային ծանր պայմանների համար:

Նշվում է, որ Արևմտյան Աֆրիկայից և Արևելյան Եվրոպայից ներգաղթյալներին, որոնք զբաղվում են բերքահավաքով, հաճախ քիչ են վարձատրում կամ ընդհանրապես չեն վարձատրում:

Իրավիճակը հատկապես սուր է Էպեռնե քաղաքում, որտեղ գտնվում են խոշոր գինեգործարանների շտաբ-բնակարանները. այստեղ մարդիկ գիշերում են փողոցում կամ վրաններում և ստիպված են լինում ուտելիք գողանալ: Որոշ բանվորներ քնում են երկաթուղային կայարանի մոտ գտնվող կինոթատրոնում, որտեղ նրանց թույլատրել են աշխատակիցները։

Հայտնի է, որ միջին հաշվով աշխատողները շաբաթական վճարվում են 200 եվրո, չնայած օրական նվազագույն դրույքաչափը 100 եվրո է: Ինչպես նշում են արհմիության ներկայացուցիչները, խաղողի կիլոգրամի արժեքը հասնում է 10-12 եվրոյի, այնուամենայնիվ, գործատուները բանվորներին վերաբերվում են որպես մեխանիզմների, այլ ոչ՝ մարդկանց:

Անմարդկային պայմաններն այստեղ առաջին անգամ չեն հանդիպում. անցյալ տարի խաղողի այգիներում արևային հարվածի հետևանքով չորս բանվոր էր մահացել: