Միջազգային

Հյուսիսկորեացի զինվորականներին ՌԴ ուղարկելու գաղափարը ծագել է Փհենյանից. The New York Times

Հյուսիսկորեացի զինվորականներին ՌԴ ուղարկելու գաղափարը ծագել է Փհենյանից. The New York Times

«Ամերիկյան հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ դա Հյուսիսային Կորեայի գաղափարն է եղել, այլ ոչ թե Ռուսաստանի, չնայած Պուտինն արագ ընդունել է դա», - գրում է թերթը:

Միևնույն ժամանակ, NYT-ի տվյալներով, Հյուսիսային Կորեան «անմիջապես ոչինչ չի ստացել» իր «օգնության» դիմաց, և Կիմ Չեն Ինը շարունակում է հույս ունենալ, որ ապագայում Մոսկվան երախտապարտ կլինի՝ տեխնոլոգիաների, Արևմուտքի հետ դիմակայությունում դիվանագիտական աջակցության տեսքով:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Հյուսիսային Կորեան ռազմաճակատ է ուղարկել իր լավագույն ստորաբաժանումներին, սակայն առանց իրական մարտական փորձի, ինչի պատճառով նրանց մասնակցության արդյունավետությունը մնում է կասկածելի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական