Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում պայթուցիկներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քարեսի շրջանում գտնվող ձեռնարկությունում: Պայթյունից հետո տարածաշրջան են ուղարկվել շտապօգնության և հրշեջ 112 բրիգադ:
Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է: Նա նաև հաստատել է զոհերի և տուժածների մասին տեղեկությունները: Պաշտոնյան հավելել է, որ այժմ որոշվում է արտակարգ պատահարի պահին ներսում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը: Պատահարի պատճառը չի հաղորդվում։