Միջազգային

Գրենլանդիայի վարչապետը արձագանքել է Թրամփին

Գրենլանդիայի վարչապետը արձագանքել է Թրամփին

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն արձագանքել է Վաշինգտոնի կողմից կղզու «սեփականության ու վերահսկողության» անհրաժեշտության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին։

«Գրենլանդիան պատկանում է Գրենլանդիայի ժողովրդին։ Մենք չենք վաճառվում և չենք վաճառվելու, մենք չպետք է կորցնենք մեր երկարատև պայքարը հանուն ազատության»,- ասել է Էգեդեն։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ Գրենլանդիան պետք է բաց մնա «ամբողջ աշխարհի, հատկապես հարևանների հետ համագործակցության և առևտրի համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական