Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը շնորհավորել է Ալիևին և ասել, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին և ակնկալում է, որ Հարավային Կովկասը խաղաղության հաստատմամբ կհասնի հաստատուն կայունության և բարգավաճման: