Միջազգային

Հայտնի է Ուկրաինայում Հյուսիսային Կորեայի կորուստների թիվը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում Հյուսիսային Կորեայի կորուստները գնահատվում են մոտ 1100 մարդ:

Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզությանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները, հավանաբար, պատրաստվում են լրացուցիչ զորքեր տեղափոխել Ռուսաստան։

Հարավային Կորեայի հետախուզությունը նաև նշել է, որ Փհենյանը ներկայումս Ռուսաստանին է մատակարարում հրթիռային կայանքներ և ինքնագնաց հրետանի, ինչպես նաև անցնում է հարվածային դրոնների մասշտաբային արտադրությանը։