Միջազգային

Բաքուն և Բելգրադը քննարկել են անվտանգային հարցեր

Սերբիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներում առևտրատնտեսական փոխգործակցության և համագործակցության ընդլայնումը: