Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, կապի, հումանիտար հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերությունից բխող տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներ:
Ջեյհուն Բայրամովը նաև տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումների մասին. հայտնում է APA-ն։