Միջազգային

Մեքսիկական նարկոկարտելները կդասվեն ահաբեկիչների շարքին

Մեքսիկական նարկոկարտելները կդասվեն ահաբեկիչների շարքին

ԱՄՆ-ը կարող է մեքսիկական նարկոկարտելները պաշտոնապես դասել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների շարքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Արտասահմանյան հանցախմբի յուրաքանչյուր անդամ կարտաքսվի, և ես կարտելները անմիջապես կհայտարարեմ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Մենք դա կանենք անմիջապես», - ասել է նա Արիզոնա նահանգում ելույթի ժամանակ։

Քաղաքական գործիչը հայտարարել է թմրանյութերի օգտագործման դեմ նոր արշավ սկսելու մտադրության մասին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր նոր ժամկետի ընթացքում սկսվելու են թմրավաճառների և անօրինական միգրանտների արտաքսման գործողությունները:

Թրամփը կրկին հայտարարել է, որ իր հիմնական առաջնահերթություններից մեկը անօրինական միգրանտների համար սահմանի փակումն է, և որ ինքը «կդադարեցնի նրանց ներխուժումը Միացյալ Նահանգներ»:

Հիշեցնենք, որ իր առաջին նախագահության շրջանում Դոնալդ Թրամփը կասեցրել է մեքսիկական թմրակարտելներին ահաբեկչական կազմակերպություններ հայտարարելու ընթացակարգը։ Այդ ժամանակ նա դա արեց իր մեքսիկացի գործընկեր Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խնդրանքով։

ԱՄՆ - ը մեղադրում է «Սինալոա» կարտելին այն բանում, որ նա հանդիսանում է երկրում սինթետիկ ֆենտանիլ թմրանյութի առաջատար մատակարարը: Ըստ առկա տվյալների՝ դրա օգտագործման հետևանքով տարեկան մահանում է մոտ 100 հազար ամերիկացի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական