Միջազգային

Պետդեպը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Պետդեպը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը և պատրաստվել արտակարգ իրավիճակների:

Բելառուսում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել զանգվածային միջոցառումներից, սահմանափակել ակտիվությունը սոցցանցերում և վերանայել էլեկտրոնային սարքերի օգտագործումը:

Պետդեպարտամենտը նաև նախազգուշացնում է Լիտվայի, Լեհաստանի, Լատվիայի և Ուկրաինայի հետ սահմանային անցակետերի հնարավոր փակման մասին և արտակարգ կապի համար խորհուրդ է տալիս գրանցվել STEP համակարգում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական