Միջազգային

Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և ԶՈւ նախարար Սեբաստիան Լըկորնյուն պահպանել են պաշտոնը։

Պաշտոնները պահպանել են նաև Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, Մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին, Գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Էնի Ժենևարը և այլք։ 

Արդարադատության նախարար է նշանակվել  Ջերալդ Դարմանենը, Էրիկ Լոմբարը՝ Էկոնոմիկայի։ Էլիզաբեթ Բորը նշանակվել է Ազգային կրթության, բարձրագույն կրթության, հետազոտությունների, նորարարության և թվային տեխնոլոգիաների նախարար։ 

Ֆրանսիայի նոր կառավարությունn աշխատանքը կսկսի 2025 թվականի հունվարի 3-ից, հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը։