Արհեստական ինտելեկտը կարող է գերազանցել մարդու կարողությունները մինչև 2025 թվականի վերջ, հայտարարել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը։
«Բացի այդ, հնարավոր է, որ արհեստական ինտելեկտը գերազանցի բոլոր մարդկանց կարողությունները մինչև 2027/2028 թվականները: Հավանականությունը, որ այն կգերազանցի բոլոր մարդկանց ինտելեկտը մինչև 2030 թվականը, 100% է»,- գրել է Մասկը։
Եթե Մասկի կանխատեսումն իրականանա, ապա արդեն հաջորդ տարի կարող է հայտնվել ուժեղ արհեստական ինտելեկտ, որը կարող է առաջադրանքներ կատարել՝ օգտագործելով մարդու նման ճանաչողական ունակությունները: