Միջազգային

Մոսկվան և Թեհրանը ռազմավարական պայմանագիրը կստորագրեն հունվարին

Մոսկվան և Թեհրանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հունվարի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հուսով եմ՝ այս փաստաթուղթը կստորագրվի հունվարի վերջին»,- ասել Է դիվանագետը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այն կարող էր ստորագրվել Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում, սակայն երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի Իրանի նախագահի՝ Ռուսաստան առանձին այցի ժամանակ: