Միջազգային

Սերբիայում ուսանողները բողոքի են դուրս եկել անպատժելիության դեմ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 22-ին տասնյակ հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել, որպեսզի իրենց վրդովմունքն արտահայտեն Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի շենքի հովանոցի փլուզման պատասխանատուների անպատժելիության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ դրա հետևանքով նոյեմբերի սկզբին 15 մարդ էր զոհվել, ևս մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել:

Ուսանողների կողմից կազմակերպված ակցիան՝ ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղի է ունեցել Սլավիա հրապարակի շրջանում: Հավաքվածները զոհերի հիշատակը 15 րոպե լռությամբ հարգելուց հետո սկսել են սուլել ու շչակներ օգտագործել։

Ոստիկանության գնահատմամբ՝ միջոցառմանը մասնակցել է 29 հազար մարդ: