Միջազգային

Պեսկովը հերքել է Ասադի ամուսնալուծության լուրերը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ամուսնալուծության և նրա ունեցվածքի սառեցման մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ The Jerusalem Post-ը գրել էր, թե Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ դժգոհելով մոսկովյան կյանքից։