Միջազգային

2024թ. կարևորագույն իրադարձությունները՝ աշխարհում

Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. տեղի ունեցած միջազգային կարևորագույն իրադարձությունները։

Հունվարի 1-ից դադարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը. 2023թ․ սեպտեմբերի 28-ին երկրի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց ԼՂՀ գոյությունը դադարեցնելու մասին, լուծարվեցին պետական ինստիտուտները։ Մինչ այդ, սակայն, ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվել էր։

Փետրվարի 7-ին Ադրբեջանում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ (հերթական ընտրությունները նախատեսված էին 2025թ․ հոկտեմբերին): Իլհամ Ալիևը վերընտրվեց նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 92,12%–ը։

Նախագահական ընտրություններ անցկացվեցին նաև Ռուսաստանում։ Մարտի 17-ին Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ հավաքելով ձայների 87,28%–ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ վաղաժամ դադարեցնում է գործունեությունը իր պաշտոնում։ Միշելի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2024թ․ նոյեմբերին, սակայն նա պաշտոնից հրաժարվեց հուլիսի կեսերին։

Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում և երկու միութենական տարածքում ընթացան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ։ Հաղթեց Ազգային դեմոկրատական դաշինքը,  որը գլխավորում է «Բհարաթիա Ջանատա» կուսակցության դաշինքը՝ ի դեմս վարչապետ Նարենդրա Մոդիի։  Նրանք հատեցին 273 մանդատի սահմանագիծը՝ այդպիսով մեծամասնություն ստանալով խորհրդարանի ժողովրդական պալատում:

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրություններն անցկացվեցին 2024թ․ նոյեմբերի 5-ին։ Դրանք երկրի 60-րդ նախագահական ընտրություններն էին․ ընտրեց 47-րդ նախագահը։ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը երրորդ անգամ էր առաջադրվում այն բանից հետո, երբ 2020 թվականին պարտվել էր գործող նախագահ Ջո Բայդենի հետ ընտրապայքարում: 

Ի դեպ, Թրամփ-Բայդեն առաջին հեռուստաբանավեճից հետո որոշ ժամանակ անց գործող նախագահը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, փոխարենը թեկնածու առաջադրվեց Քամալա Հարիսը։ 

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփն ստացավ ընտրիչների 277, Հարիսը՝ 226 ձայնը: Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ երկրի 46-րդ նախագահը: 

Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենտի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու համար: Դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հայտարարումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանը զոհվեցին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսը բարեհաջող վայրէջք էին կատարել:

Տարեվերջին ակտիվ իրադարձություններ ընթացան Սիրիայում։ Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիացի զինյալները մտան Դամասկոս և հայտարարեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նա փախել է երկրից և լքել Դամասկոսը։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ նա Ռուսաստանում է: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքի անդամներին Ռուսաստանը ապաստան տվեց։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվեց 2023թ․ հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին սա իսրայելական առաջին հարվածն էր Բեյրութի կենտրոնին։ Սեպտեմբերի 27-ին Բեյրութում մի շարք հարվածների արդյունքում սպանվեց Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարն էլ սպանվեց Գազայի հատվածի Ռաֆահում՝ իսրայելական բանակի հարվածի հետևանքով:

Լուսանկարը՝ AL-ի