ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել դադարեցնել Շոլցի հանդեպ քննադատությունը՝ այն անվանելով անարդար։ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ բազմիցս Ուկրաինայի նախագահին խորհուրդ է տվել զերծ մնալ Գերմանիայի կանցլերի հասցեին քննադատությունից:
«Ես հաճախ եմ ասել Զելենսկուն, որ նա պետք է դադարի քննադատել Օլաֆ Շոլցին, քանի որ կարծում եմ, որ դա անարդար է», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Զելենսկին հանդիմանել էր Շոլցին Taurus-ը փոխանցելուց հրաժարվելու և Պուտինի հետ զրույցի համար: