Միջազգային

ԱՄՆ-ը կարող է վերականգնել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահասկողությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ մեղադրելով Պանամային անցուղու օգտագործման սակագները բարձրացնելու և անարդար պայմաններ ստեղծելու մեջ. հայտնում է Reuters-ը։ Թրամփի հայտարարությունն առաջացրել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի լուրջ հակազդեցությունը։

Արիզոնայում, աջակիցների բազմության առջև ելույթ ունենալիս, Թրամփը ընդգծել է, որ չի թույլ տա, որպեսզի «ջրանցքը ընկնի սխալ ձեռքերում»՝ ակնարկելով Չինաստանի ազդեցության հնարավորությունը այս կարևոր ռազմավարական ուղու վրա։

Ելույթից հետո Թրամփը Truth Social հարթակում հրապարակել է ամերիկյան դրոշի լուսանկար, որը ծածանվում է ջրանցքի ֆոնին, գրելով. «Որևէ մեկը երբևէ լսել է Պանամայի ջրանցքի մասին։ Նրանք մեզ թալանում են այնտեղ, ինչպես ամենուր»։