Միջազգային

Մենք ուղիղ կապեր չունենք Սիրիայի ներկայիս կառավարության հետ. Իրանի ԱԳՆ

Մենք ուղիղ կապեր չունենք Սիրիայի ներկայիս կառավարության հետ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բակային հայտարարել է, որ Թեհրանն ուղիղ կապեր չունի Սիրիայի ներկայիս կառավարության հետ:

Ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում Բակային ընդգծել է, որ Իրանն ավելի վաղ միջամտել է Սիրիայի իրադարձություններին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: «Մենք կապի մեջ ենք եղել որոշ խմբերի հետ, սակայն մենք ուղղակի կապեր չունենք Սիրիայի գործող կառավարության հետ»,- հայտարարել է նա:

Բակայը նաև հայտնել է, որ Իրանը Սիրիայի հարցի շուրջ կարծիքներ է փոխանակել Թուրքիայի հետ: «Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ներգրավված յուրաքանչյուր դերակատար և կողմ ունի տեղի ունեցողի իր մեկնաբանությունը ։ Բայց դա չի նշանակում, որ այդ բոլոր վարկածները պետք է ընդունվեն մեր կողմից»,- նշել է նա։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երկրում Իրանի քաղաքացիներ չկան:

«Սիրիայում անորոշության պատճառով մենք մեր քաղաքացիներին խորհուրդ չենք տալիս այցելել երկիր։ Մեր դիվանագետներն ու ռազմական խորհրդականները լքել են Սիրիան։ Ես չեմ կարծում, որ այս պահին Սիրիայում Իրանի քաղաքացիներ են գտնվում», - հավելել Է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական